«Ֆուլհեմը» մերժել է «Բավարիայի» երկրորդ առաջարկը Ժոաո Պալինյայի համար:
Ինչպես հայտնում է Bild-ը, երեքշաբթի մյունխենյան ակումբը 45 միլիոն եվրո է առաջարկել պորտուգալացի կիսապաշտպանի համար։
Բայց լոնդոնցիներին այս գումարը չի բավարարել։ «Ֆուլհեմը» ցանկանում է ստանալ 58 միլիոն և ևս 9 միլիոն բոնուսներ. նման պայմանները համաձայնեցվել էին մեկ տարի առաջ, երբ գործարքը վերջին պահին ձախողվեց:
Պալինյան արդեն պայմանավորվել է «Բավարիայի» հետ, նրա աշխատավարձը տրանսֆերի դեպքում կկազմի տարեկան 10 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ Ակումբները շարունակում են բանակցությունները։
Անցած մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 33 հանդիպումներում Ժոաուն խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում և ստացել 13 դեղին քարտ։
























































