Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին Ուիլյամ Սալիբային անվանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին շրջանի լավագույն կենտրոնական պաշտպան։
«Կարծում եմ՝ Սալիբան նախորդ մրցաշրջանում ԱՊԼ-ի լավագույն կենտրոնական պաշտպանն էր:
Երբ հարձակվողները հայտնվում էին Ուիլյամի դեմ, նրանք նախապես գիտեին, որ չեն կարողանա առաջ գնալ»,- ասել է Անրին Պրեմիեր լիգայի պաշտոնական ալիքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Սալիբան հավակնում էր Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, սակայն մրցանակը, ի վերջո, նվաճեց Ֆիլ Ֆոդենը։
























































