«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրեյլիշը մեկնել է Դուբայ՝ հանգստի այն բանից հետո, երբ 2024 թվականին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության Անգլիայի ընտրանու հայտացուցակից դուրս է մնացել, հայտնում է The Sun-ը։
Վերջնական կազմում չեն ընդգրկվել նաև կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը և պաշտպան Հարի Մագուայերը։
Եվրո-2024-ը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Անգլիան Դանիայի, Սլովենիայի և Սերբիայի հետ կխաղա C խմբում:
Հիշեցնենք, որ Գրիլիշն անցած մրցաշրջանում մասնակցել է 36 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 65 միլիոն եվրո:
























































