Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայից» Չավիի հեռանալու և Հանսի Ֆլիկի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։
Նախկինում գերմանացի մասնագետը կատալոնացուն փոխարինել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում։
«Ինչ էլ որ պատահի Չավիի հետ, դա իմ մեղքը չէ: Ես համեմատություններ չեմ արել։
Հանսի Ֆլիկին ամենալավն եմ մաղթում: Մենք պետք է օգնենք նրան և ժամանակ տանք: Նա պետք է հարմարվի այն խաղացողների խաղաոճին, որն ունի»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։
























































