«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրն իր կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հետ Եվրո-2024-ից հետո, հայտնում է The Sun-ը։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է 24-ամյա Ֆոդենին շաբաթական 375 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ առաջարկել:
Դա կարող է նրան դարձնել ԱՊԼ-ի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող բրիտանացի ֆուտբոլիստը: Կիսապաշտպանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում Ֆիլ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
























































