Գերմանական «Սանկտ Պաուլիի» գլխավոր մարզիչ Ֆաբիան Հուրցելերը շուտով հարավոր է գլխավորի «Բրայթոնը»։
Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։ Ըստ աղբյուրի՝ կողմերը բանավոր պայմանավորվել են կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն անգլիական ակումբը դեռևս պետք է համաձայնեցնի «Սանկտ Պաուլիի» հետ Հուրցելերի համար փոխհատուցման չափը։
Նշվում է, որ գերմանացի մարզիչը կարող է դառնալ ամենաերիտասարդ մարզիչը Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ։
Այս պահին Հուրցելերն ընդամենը 31 տարեկան է, սակայն նրա մարզչական կարիերան սկսվել է ութ տարի առաջ։ Ավարտված մրցաշրջանի վերջում Հյուրցելերը իր թիմին դուրս բերեց Բունդեսլիգա:
























































