Ոստիկանությունն ու անվտանգության աշխատակիցները տեղեկացրել են Անգլիայի հավաքականի խաղացողների, որ իրենց տները կարող են կողոպտվել, մինչ նրանք մասնակցում են Եվրո-2024-ին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավապահները ֆուտբոլիստներին բացատրել են գործողությունների մեխանիզմը, որը նրանք պետք է ձեռնարկեն՝ իրենց տներն ապահովելու համար, քանի դեռ նրանք գտնվում են Գերմանիայում։
Ընդգծվում է, որ Անգլիայում խաղացող ֆուտբոլիստների տները թալանելու մի քանի դեպքից հետո որոշ խաղացողներ ուժեղացրել են իրենց տներում անվտանգության համակարգը։ Նախկինում, օրինակ, թալանել էին «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեկ Գրիլիշի և «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի տները։