«Լեսթերի» և «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ասել է, որ Անգլիայի տիտղոսը կփոխանակի հռոմեական ակումբի հետ Իտալիայի առաջնությունում հաղթելու հետ։ Հիշեցնենք, որ 2015/2016 մրցաշրջանում «Լեսթերը» իտալացի մասնագետի գլխավորությամբ սենսացիոն կերպով հաղթեց Պրեմիեր լիգան։
«Երբ ես եկա «Լեսթեր», թիմը նոր էր ապահովել իր տեղը Պրեմիեր լիգայում։ Ես ընդամենը փոխել եմ համակարգը՝ դարձնելով 4-4-2, փոխել եմ պաշտպաններին և դրել Ն’Գոլո Կանտեին: Նա թիմի անսպառ շարժիչն էր, որովհետև ճնշեց, կռվեց, առաջ գնաց, պաշտպանվեց։ Ինչ-որ պահի ես մտածեցի, որ նա կարող է և փոխանցում կատարել, և լինել դրա հասցեատերը:
Արդյո՞ք ես զղջում եմ ինչ-որ բանի համար: Նրա համար, որ ես չեմ նվաճել սկուդետտոն իմ «Ռոմայի» հետ։ Այսօր կարող եմ ասել. «Լեսթերի» տիտղոսը հաճույքով կփոխանակեի «Ռոմայի» հետ սկուդետտոյով»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
























































