«Ֆեներբահչեն» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մեյսոն Գրինվուդի ծառայություններով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները պատրաստ են բաց թողնել 22-ամյա ֆուտբոլիստին 50 միլիոն ֆունտ ստեռլինգ (58 միլիոն եվրո) առաջարկի դիմաց: Նշվում է, որ Գրինվուդը շահագրգռված չէ աշխատել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հետ, որը վերջերս գլխավորել է «Ֆեներբահչեն»։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Խետաֆեի» կազմում։ Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































