«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է իր հայրենակից Էրիկ տեն Հագի աշխատանքի մասին, որը ՄՅՈւ-ն գլխավորում է 2022 թվականից։
«Իհարկե, պետք չէ նրան հեռացնել։ Ինձ նույնպես ավելի շատ ժամանակ էր պետք «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես հաղթեցի Անգլիայի գավաթում, չնայած ինձնից առաջ ոչ ոք դա չէր արել 20 տարի: Էրիկը հաղթեց Անգլիայի գավաթը, ուստի չեմ կարծում, որ նա պետք է հեռացվի: Նրան ավելի շատ ժամանակ է պետք»,- Վան Գալի խոսքն է մեջբերել Metro-ն։
Վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն է եղել 2014-ից 2016 թվականներին։ 2015/2016 մրցաշրջանում նրա գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի գավաթը։
























































