«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը հաջորդ մրցաշրջանում կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 51-ամյա նորվեգացին բանակցություններ է վարում Պրեմիեր լիգա վերադարձած «Լեսթերի» հետ։ Աղվեսներն իրենց հերթին գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ են Էնցո Մարեսկայի հեռանալուց հետո։
Աղբյուրի համաձայն՝ Սուլշերը հաստատել է, որ պատրաստ է նոր մարտահրավեր ընդունել և օգնել ակումբին պահպանել իր տեղն Անգլիայի առաջնությունում։
Մարզիչը 2021 թվականի նոյեմբերից առանց աշխատանքի է։ Նրա վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը»:
























































