Բրազիլիայի հավաքականի և «Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին կարծում է, որ Վինիսիուսն արժանի է «Ոսկե գնդակին»:
Անցած մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» վինգերը ակումբի կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Մադրիդի հետ նա հաղթել է Չեմպիոնների լիգան և Լա լիգան։
«Մեծ պատիվ է խաղալ նրա հետ։ Հիանալի է տեսնել, թե որքան յուրահատուկ է նա ամեն օր: Նա իսկապես արժանի է դրան: Մենք շատ ուրախ ենք տեսնել, թե ինչպես է Վինիսիուսը փայլում։
Իմ կարծիքով՝ նա արժանի է «Ոսկե գնդակին»: Նրա կողքին խաղալը հաճելի է»,- ասել է Մարտինելին:
























































