Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է ընկերական խաղում Իսլանդիայից կրած պարտության (0:1) մասին։
«Այսպես չէինք ուզում մոտենալ Եվրոյին: Մենք ավելի ուժեղ կդառնանք։ Աջակցեք տղաներին։ Կտեսնվենք Գերմանիայում»,- գրել է Քեյնը սոցցանցերի իր էջերում։
Հունիսի 3-ին Անգլիան 3։0 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականին։ Իսլանդիան երկրորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 10-ին՝ Նիդերլանդների հետ։
























































