«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Անգլիայի հավաքականը գլխավորող 53-ամյա մասնագետ Գարեթ Սաութգեյթին համարում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում Էրիկ տեն Հագին լավագույն փոխարինող։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայում վերլուծում է տեն Հագի մարզչական շտաբի գործունեությունը անցած մրցաշրջանում, որի արդյունքների հիման վրա որոշում կկայացվի ակումբում նրա ապագայի վերաբերյալ:
Սաութգեյթը գլխավոր հավակնորդն է, բայց ղեկավարության շորթ ցուցակում ընդգրկված են նաև «Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը, ինչպես նաև Ռոբերտո Դե Զերբին, Մաուրիսիո Պոչետինոն և Թոմաս Տուխելը, որոնք առանց ակումբի են:
Հիշեցնենք, որ Սաութգեյթը ներկայում նախապատրաստում է Անգլիայի հավաքականին հունիսի 14-ին մեկնարկելիք Եվրոպայի 2024 թ. առաջնությանը:
























































