«Լեսթեր Սիթիի» 37-ամյա հարձակվող Ջեյմի Վարդին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է «Լեսթերի» պաշտոնական կայքը։
Նշվում է, որ հարձակվողի նոր պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
«37-ամյա խաղացողը, որը 2023/2024 մրցաշրջանում աղվեսների կազմում բոլոր մրցաշարերում 20 գոլ է խփել, ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում երրորդն է 190 գոլով և «Լեսթեր Սիթիում» շատ անհավանական պահերի պատասխանատու է եղել վերջին տարիներին», — ասվում է «Լեսթերի» տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2023/2024 մրցաշրջանում «Լեսթերը» հաղթել է Չեմպիոնշիփն ու ապահովել իր մասնակցությունը Պրեմիեր լիգայում։
























































