«Լիվերպուլի» կիսապաշտպան Քյորթիս Ջոնսը և մերսիսայդյան ակումբի պաշտպան Ջարել Քուանսան չեն ընդգրկվել Անգլիայի հավաքականի վերջնական հայտացուցակում Եվրոպայի 2024 թվականի առաջնության համար։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է հայտնի լրագրող Մեթ Լոուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը որոշել է Եվրո-2024 չտանել «Տոտենհեմի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին։
2024 թվականի Եվրոպայի առաջնությունը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Անգլիայի հավաքականը մրցաշարում իր ճանապարհորդությունը կսկսի C խմբից: Գարեթ Սաութգեյթի թիմի մրցակիցները կլինեն Սլովենիայի, Դանիայի և Սերբիայի հավաքականները:
























































