«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կարող է տեղափոխվել «Բավարիա»։ Այս մասին հայտնում է O Jogo առցանց հրատարակությունը։
Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունն արդեն կապ է հաստատել 29-ամյա պորտուգալացու գործակալի հետ։ Հաղորդվում է, որ կիսապաշտպանով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: Առայժմ ոչ մի կապ չի հաստատվել ֆուտբոլիստի շրջապատի հետ, սակայն շուտով կատալոնական ակումբը նույնպես կարող է բանակցություններ սկսել։
Հիշեցնենք, որ Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականից։
























































