«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «կարմիր սատանաների» տրանսֆերային քաղաքականության մասին։
«Ֆուտբոլիստների համար վճարվող գումարներն իսկապես շատ մեծ են, բայց ես դրա համար պատասխանատու չեմ: Ակումբը բանակցություններ է վարել, այդ թվում՝ որակյալ խաղացողների հետ, որոնք, ի վերջո, չեն տեղափոխվել։
Ամեն ինչ շատ ավելի նուրբ է, քան նկարում են՝ ասելով, որ ակումբի տրանսֆերային քաղաքականությունը աղետալի է։ Չնայած բոլոր բացասական բաներին, թիմի հիմքն ամրապնդվել է։ Հնարավոր է, որ դա այժմ տեսանելի չէ արտաքին աշխարհի համար, բայց ակումբի ներսում բոլորը կարող են դա նկատել»,-տեն Հագի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
























































