Անգլիացի մասնագետ Ֆրենկ Լեմպարդը «Բարնլիի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն է, հայտնում է The Athletic-ը։ Վենսան Կոմպանիի՝ Մյունխենի «Բավարիան» գլխավորելուց հետո ակումբի ղեկավաորությունը դիտարկում է Լեմպարդի թեկնածությունը։
45-ամյա մասնագետն առանց ակումբի է 2023 թվականի հունիսից՝ «Չելսիից» հեռանալուց հետո։ Նա նախկինում մարզել է նաև «Էվերթոնը» և «Դերբի Քաունթին»:
2023/24 մրցաշրջանում «Բարնլին» Վենսան Կոմպանիի գլխավորությամբ վաստակել է 24 միավոր և Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 19-րդ տեղը՝ նահանջելով Չեմպիոնշիփ։
























































