«Չելսին» նախատեսում է այսօր՝ մայիսի 31-ին, հայտարարել Էնցո Մարեսկային՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին, հաղորդում է The Telegraph-ը։
Կողմերը պայմանագրի բոլոր մանրամասները համաձայնեցրել են այս շաբաթվա սկզբին։ 44-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը։
«Չելսին» «Լեսթերին» փոխհատուցում կվճարի իտալացու հետ պայմանագրի վաղաժամ խզման համար։
Մայիսի 21-ին «Չելսին» հայտարարել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մաուրիսիո Պոչետինոյի հեռանալու մասին։ 2023/24 մրցաշրջանում լոնդոնցիները Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել են 6-րդ տեղը։
























































