«Իպսվիչ Թաունի» գլխավոր մարզիչ Կիրան Մակկեննան հաջորդ մրցաշրջանում կշարունակի մարզել թիմը, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 38-ամյա հյուսիսիռլանդացին նախատեսում է նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Բրայթոնը»։
Անցած մրցաշրջանում թիմը Չեմպիոնշիփում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2001/02 մրցաշրջանից հետո առաջին անգամ թիմը կխաղա Պրեմիեր լիգայում։