Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Սասուոլոյի» հարձակվող Ժերեմի Բոգային: Այս մասին տեղեկացնում է Sport.es- ը:
Աղբյուրի հաղորդմամբ, կողմերն արդեն սկսել են բանակցությունները:
Հիշեցնենք,, որ ակումբների միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր: Ըստ դրա, կատալոնացիները վարձակալել են հարձակվող Կևին-Պրինս Բոատենգին:
23-ամյա Բոգան ընթացիկ մրցաշրջանում դարձել է 8 գոլի հեղինակ: