Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, ամենայն հավանականությամբ, չի դառնա «Չելսիի» գլխավոր մարզիչ։ Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետին չի հետաքրքրում լոնդոնյան ակումբը գլխավորելու «Չելսիի» առաջարկը։ 59-ամյա մասնագետը կենտրոնացած է այլ նախագծերի վրա։
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին «Չելսին» հայտարարեց Մաուրիսիո Պոչետինոյին պաշտոնանկ անելու մասին։ Արգենտինացի մասնագետը «Չելսիի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2023 թվականի ամռանը։