Ներկայում «Չելսիի» ղեկավարությունն ակտիվորեն փնտրում է թիմի նոր գլխավոր մարզիչ, այն բանից հետո, երբ մայիսի 21-ին հայտարարվեց, որ արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն հեռացվել է պաշտոնից։
Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարները կդիտարկեն հետևյալ թեկնածուներին՝ Սեբաստիան Հյոնեսին («Շտուտգարտ»), Միշել Միգելին («Ժիրոնա»), Կիրան Մակկենային («Իպսվիչ») և Էնցո Մարեսկային («Լեսթեր»):
Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի ամռանը։
























































