«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված չի եղել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելով։ Այս մասին հայտնում է The Athletic առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ մայիսի 20-ին, մերսիսայդյան ակումբը հայտարարել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հոլանդացի մասնագետ Առնե Սլոթին նշանակելու մասին։
45-ամյա Սլոթը «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչն էր 2021 թվականի ամառվանից։