«Բավարիան» բանակցություններ է սկսել Վենսան Կոմպանիի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյունխենյան ակումբը գլխավոր մարզչի պաշտոնի համար դիտարկում է բելգիացի մասնագետի թեկնածությունը։
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, կողմերի առաջին բանակցություններն արդեն կայացել են։ «Բավարիայի» ղեկավարները կարծում են, որ Կոմպանին մեծ ներուժ ունի:
Կոմպանին «Բարնլին» գլխավորում է 2022 թվականից։ 2023/24 մրցաշրջանում նրա թիմը դուրս է մնացել Պրեմիեր լիգայից՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը։