Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն, «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը նոր գրառում է կատարել իր սոցիալական ցանցերում, որտեղ շնորհակալություն է հայտնել «Արսենալ» ֆուտբոլային ակումբին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանում ցուցադրած խաղի համար։
«Զինագործները» մինչև վերջին տուրը պահպանում էին մրցաշարում հաղթելու շանսերը, բայց արդյունքում զիջեցին «Մանչեսթեր Սիթիին»:
«Շնորհակալություն: Ես հպարտ եմ այս թիմով: Հաջորդ մրցաշրջանը մերն է լինելու»,- գրել է Հեմիլթոնը։
«Արսենալը» 89 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում՝ երկու միավորով զիջելով չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
Այս պահին Հեմիլթոնը 35 միավորով 8-րդն է ավտոարշավորդների ընդհանուր հաշվարկում: