«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը խոսել է գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի՝ մերսիսայդյան ակումբից հեռանալու մասին։
«Դե, Յուրգենն առանձնահատուկ է: Երբ Կլոպը եկավ «Լիվերպուլ», նա իրեն «նորմալ» էր անվանում, բայց մեզ համար նա առանձնահատուկ է։ Կարծում եմ՝ նա բնական առաջնորդ է։ Նա միշտ հոգ էր տանում, որ խաղացողներին հաճույք պատճառի իր թիմում խաղալը։ Ես շատ ջերմ, հաճելի հիշողություններ կունենամ իրար հետ անցկացրած ժամանակից։
Շատ շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեցա աշխատելու նրա հետ։ Յուրգենը նոր մտածելակերպ է ստեղծել այստեղ՝ «Լիվերպուլում», — Ալիսոնի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։
























































