«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի «Վեստ Հեմի» հետ հանդիպումից հետո (3-1) պատասխանել է գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի՝ «Լիվերպուլից» հեռանալու մասին հարցին։
«Ես նրան շատ կկարոտեմ… Յուրգենն իսկապես կարևոր մասն էր իմ կյանքում: Նա ինձ տեղափոխեց հաջորդ մակարդակ՝ որպես մարզիչ: Մենք անհավանական հարգանք ունենք միմյանց նկատմամբ…
Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նա կվերադառնա։ Շատ շնորհակալ եմ նրա խոսքերի համար, բայց նա հասկանում է, որ ես մեծ աջակցություն ունեմ ակումբից։
Ես միայնակ չէի կարող հասնել դրան: Ես բավականաչափ համեստ եմ դա հասկանալու համար»,- ասել է Գվարդիոլան հետխաղյա մամուլի ասուլիսում: