Կայ Հավերցը խոսել է «Արսենալի»՝ Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում ցուցադրած խաղի մասին։
Եզրափակիչ 38-րդ տուրում «Արսենալը» հաղթեց «Էվերթոնին» (2:1) և մրցաշրջանն ավարտեց 2-րդ տեղում՝ «Մանչեսթեր Սիթիից» հետ մնալով 2 միավորով։
«Ես վատ եմ զգում «Արսենալի» բոլոր երկրպագուների համար։ Մենք փորձեցինք առավելագույնը, բայց դա բավարար չէր:
Երևի երկու-երեք ամսից մենք կկարողանանք ասել, որ մեծ պայքար էր։ Հիմա ես զգում եմ, որ մենք ավելիին էինք արժանի։ Ի վերջո, դա բավարար չէր, բայց մենք կփորձենք նորից հաջորդ տարի:
Կրկին մեծ բնավորություն ցույց տվեցինք, բայց մեզ համար հեշտ չէր։ Մրցակիցը ժամանակ էր ձգում յուրաքանչյուր նետումով: Իմ կարծիքով ֆուտբոլը երբեմն անարդար է, բայց պետք է խոստովանել, որ դժվար խաղ րէ։ Հուսով եմ, որ մենք կարող ենք դա կրկնել հաջորդ տարի և «Արսենալի» երկրպագուներին տալ այն, ինչ նրանք ցանկանում են:
— Ի՞նչ կարող եք ասել երկրպագուներին:
— Այս պահին ես նույնիսկ չեմ կարող մտածել որևէ մեկի մասին: Ես շատ տխուր եմ։ Շատ դժվար է։ Ես կարող եմ միայն խոստանալ, որ հաջորդ տարի մենք էլ ավելի լավն ենք դառնալու և նորից կտանք ամեն ինչ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել»,- ասել է «Արսենալի» կիսապաշտպանը TNT Sports-ին տված հարցազրույցում: