Էրլինգ Հոլանդը դարձավ Պրեմիեր լիգայի 2023-24 թթ․ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողն առաջնության 31 խաղում դարձել է 27 գոլի հեղինակ։ Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցրել է «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը՝ 22 գոլով, երրորդը՝ «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակն, որը դարձել է 17 գոլի հեղինակ։
Պրեմիեր լիգայում մրցաշրջանի լավագույն ասիստենտ ճանաչվել է «Ասթոն Վիլլայի» հարձակվող Օլի Ուոթկինսը, որը 13 գոլային փոխանցում է կատարել 37 խաղում:
Դարպասապահների շարքում առաջատարը «Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայան ր, որն առաջնության 32 խաղից 16-ում գոլ բաց չի թողել։