Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023-24 թթ․ մրցաշրջանը։
Անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնը լքեցին «Շեֆիլդը», «Բարնլին» և «Լութոն Թաունը»։
Չեմպիոնշիփի չեմպիոն «Լեսթերը» և 2-րդ տեղ գրաված «Իպսվիչը» հաջորդ մրցաշրջանում կխաղան Անգլիայի Պրեմիեր լիգայում։
3-րդ ուղեգիրը փլեյ-օֆֆի եզրափակիչում կվիճարկեն «Սաութհեմփթոնն» ու «Լիդս Յունայթեդը»։