Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023-24 թթ․ մրցաշրջանը։
«Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի չեմպիոն՝ 91 միավորով։ «Արսենալը» 89 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը։
«Լիվերպուլը» 82 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը։ «Ասթոն Վիլլան» 68 միավորով գրավեց 4-րդ տեղը։ Այս թիմերը հաջորդ մրցաշրջանում կմասնակցեն Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։
«Տոտենհեմը» 66 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը և կմասնակցի Եվրոպա լիգայի խաղարկությանը։
«Չելսին» զբաղեցրեց 6-րդ տեղը ու հաջորդ մրցաշրջանում կխաղա Կոնֆերենցիաների լիգայում։ Լոնդոնյան թիմը կխաղա Եվրոպա լիգայում, եթե Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հաղթի «Մանչեսթեր Յունայթեդին»։