«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է անգլիական ակումբում իր ապագայի մասին.
«Ես պայմանագիր ունեմ և ցանկանում եմ այստեղ լինել: Իմ ծրագիրն է՝ հաջորդ մրցաշրջանում մնալ Մանչեսթերում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Մասնագետը «Մանչեսթեր Սիթին» գլխավորել է 2016 թվականին։ Նրա գլխավորությամբ թիմը հինգ անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը, մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգան։ Գվարդիոլայի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
37 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 88 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Արսենալից» տարբերությունը 2 միավոր է։ Այսօր կկայանա ԱՊԼ-ի այս մրցաշրջանի վերջին տուրը և կորոշվի առաջնության չեմպիոնը։