«Չելսին» մոտ է «Պալմեյրասի» հարձակվող Էստևանին ձեռք բերելուն:
Լոնդոնյան ակումբը մտադիր է շուտով ավարտին հասցնել 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքը։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Չելսիում» համաձայնվել են առաջին վճարումը կատարել 34 միլիոն եվրոյի չափով: Բոնուսները հաշվի առնելով՝ գործարքի գումարը կկազմի 60 միլիոն եվրոյից մի փոքր ավելի։
Եթե այս տրանսֆերն իրականացվի, Էստևանը կդառնա հարավամերիկյան պատմության ամենաթանկ անչափահաս խաղացողը։
Բրազիլացին պետք է միանա «Չելսիին» 2025 թվականին, երբ նա դառնա 18 տարեկան: