«Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խոսել է ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալու մասին։
«Այս մրցանակին արժանանալը ձեռքբերում է, որի համար ես անչափ հպարտ եմ։ Անգլիայի Պրեմիեր լիգան ճանաչվել է աշխարհի լավագույն առաջնությունը, և ես ուրախ եմ, որ առաջադրվել եմ բազմաթիվ այլ հիանալի խաղացողների հետ միասին, ովքեր յուրահատուկ մրցաշրջան են անցկացրել իրենց ակումբներում:
Ընդհանուր առմամբ, ես շատ գոհ էի, թե ինչպես խաղացի այս մրցաշրջանում և իսկապես ուրախ էի, որ կարողացա գոլերով և գոլային փոխանցումներով նպաստել իմ թիմի հաջողություններին ողջ մրցաշրջանի ընթացքում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Սիթիի» ողջ անձնակազմին, մարզիչներին և հատկապես իմ թիմակիցներին, քանի որ առանց նրանց դա հնարավոր չէր լինի։ Եվ ես ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, քանի որ այս մրցանակն ինձ համար շատ բան է նշանակում»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։