Պեպ Գվարդիոլան մտածում է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին 2025 թվականի ամռանը, հայտնում է The Athletic-ը։
«Մանչեսթեր Սիթին» արդեն իսկ դիտարկում է Գվարդիոլային փոխարինելու երեք հավանական թեկնածուների:
Առաջինը իտալացի երիտասարդ մարզիչ Էնցո Մարեսկան է, ով ժամանակին Գվարդիոլայի օգնականն էր «Մանչեսթեր Սիթիում»: Մարեսկան վերջերս հաջողության հասավ «Լեսթերի» հետ, որի հետ նա դուրս եկավ Պրեմիեր լիգա՝ հաղթելով Չեմպիոնշիփը։
Մյուս թեկնածուն «Ժիրոնայի» իսպանացի մարզիչ Միչելն է: Նա կարողացավ կատալոնական թիմի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Երրորդ թեկնածուն Գերմանիայի հավաքականի ներկայիս մարզիչ Յուլիան Նագելսմանն է, որը համարվում է համաշխարհային ֆուտբոլի ամենախոստումնալից երիտասարդ մարզիչներից մեկը։