Կայացել է Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պատասխան հանդիպումը, որում հանդիպեցին «Սաութհեմփթոնն» ու «Վեստ Բրոմվիչը»։
«Սաութհեմփթոնը» հաղթեց 3-1 հաշվով։ Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակչում «Սաութհեմփթոնը» կխաղա «Լիդս Յունայթեդի» հետ: Ավելի վաղ «Լիդս Յունայթեդը» հաղթել էր «Նորվիչ Սիթիին»:
Հիշեցնենք, որ այս խաղում կորոշվի ԱՊԼ-ի երրորդ ուղեգրի հաղթողը։ Ավելի վաղ ԱՊԼ-ի ուղեգիր էին ձեռք բերել «Լեսթերն» ու «Իպսվիչը»։