«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, որն ամռանը կլքի թիմը։
«Նա կատարելագործել է ինձ որպես խաղացող, բայց, իհարկե, մենք շատ ենք օգնում միմյանց և անում ենք ամեն ինչ, որպեսզի ակումբը տիտղոսներ նվաճի:
Եթե ես խնդիր ունենամ, կարող եմ զանգահարել նրան և հարցնել նրա կարծիքը: Մենք կպահպանենք այս հարաբերությունները ցմահ ու հավերժ կապի մեջ կմնանք»,- Սալահի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից, իսկ նրա մարզչական կարիերան սկսվել է 2001 թվականին «Մայնցում»։