Նիդերլանդցի մասնագետ Առնե Սլոտ հաստատել է, որ պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ։
«Կարող եմ հաստատել, որ հաջորդ մրցաշրջանում դառնալու եմ «Լիվերպուլի» նոր մարզիչը»,- Սլոտի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ռոմանոն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին, Սլոտը պաշտոնապես աշխատանքային պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Յուրգեն Կլոպին փոխարինելու է Առնե Սլլոը և արդեն պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ մինչև 2027 թվականը։ Ընդգծվում էր, որ անգլիական ակումբը «Ֆեյենորդին» կվճարի 13–15 միլիոն եվրո՝ որպես պայմանագրի վաղաժամկետ խզման փոխհատուցում։
Անգլիայի առաջնության 37 տուրից հետո «Լիվերպուլը» վաստակել է 79 միավոր և երրորդ տեղում է։