«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ամռանը կհեռանա թիմից, հայտնում է մերսիսայդցիների մամուլի ծառայությունը։
33-ամյա իսպանացին 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Ալկանտարան «Լիվերպուլում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա «կարմիրների» կազմում անցկացրել է 98 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Թիմի հետ խաղացողը նվաճել է Անգլիայի գավաթը և սուպերգավաթը:
Իր կարիերայի ընթացքում կիսապաշտպանը պաշտպանել է «Բարսելոնայի» և «Բավարիայի» գույները: