«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հայտնում է մերսիսայդցիների մամուլի ծառայությունը։
32-ամյա կամերունցին ակումբը կլքի ազատ գործակալի կարգավիճակով։
Մատիպը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2016 թվականի հուլիսից: Նա թիմի հետ երկու անգամ հաղթել է Անգլիայի լիգայի գավաթը, մեկական անգամ՝ Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը, Չեմպիոնների լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։
2023/24 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման։ 2023 թվականի դեկտեմբերից ֆուտբոլիստը ապաքինվում է ծնկի խաչաձև կապանի վնասվածքից։