Այս կիրակի՝ մայիսի 19-ին, կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի վերջին՝ 38-րդ տուրը։
Առաջնության չեմպիոնը կորոշվի հենց վերջին տուրում։ Այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին», որն իր ակտիվում ունի 88 միավոր։ Երկրորդ տեղում «Արսենալն» է, որն ունի 86 միավոր։ Հենց այս երկու թիմերից մեկն էլ կդառնա չեմպիոն։
Նշենք, որ 38-րդ տուրի բոլոր հանդիպումները կկայանան մայիսի 19-ին և կմեկնարկեն 19։00-ին։
38-րդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները․
Արսենալ-Էվերտոն
Մանչեսթեր Սիթի-Վեսթ Հեմ
Բարնլի-Նոթինգհեմ
Բրենտֆորդ-Նյուքասլ
Բրայթոն-ՄՅՈՒ
Չելսի-Բորնմուտ
Քրիսթալ Փելաս-Աստոն Վիլա
Լիվերպուլ-Վուլվերհեմփթոն
Լուտոն-Ֆուլհեմ
Շեֆիլդ-Տոտենհեմ