«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը մեկնաբանել է իր ապագան թիմում.
«Կարո՞ղ եմ ամռանը հեռանալ ակումբից: Ես այստեղ կլինեմ: Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ լինել այն, ինչ պետք է ակումբին։
Եթե ինչ-ինչ պատճառներով «Յունայթեդը» իմ կարիքը չունենա, ես կհեռանամ»,- Ֆերնադեշի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 230 հանդիպում, դարձել 79 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։
























































