Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի խաղում «Չելսին» արտագնա խաղում հաղթեց «Բրայթոնին» (2-1)։ Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է կիսապաշտպան Քոուլ Պալմերը։
22-ամյա անգլիացու համար այս գոլը 22-րդն էր Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում։ Այս ցուցանիշով նա հավասարվեց «Չելսիի» լեգենդ Ֆրենկ Լեմպարդին, ով 2009/10 մրցաշրջանում դարձել է 22 գոլի հեղինակ։
Միայն Ջիմի Ֆլոյդ Հասելբեյնկը (23 գոլ՝ 2000/01 և 2001/02 մրցաշրջաններում) և Դիդյե Դրոգբան (29 գոլ 2009/10 մրցաշրջանում) մեկ մրցաշրջանում ավելի շատ գոլեր են խփել Պրեմիեր լիգայում «Չելսիի» կազմում։
«Չելսին» վաստակեց 60 միավոր և ԱՊԼ-ում բարձրացավ 6-րդ հորիզոնական՝ առաջ անցնելով «Նյուքասլից» (57): «Բրայթոնը» (48) մնում է մրցաշարային աղյուսակի տասներորդ հորիզոնականում:
























































