The Independent-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար Բրունո Ֆերնանդեշը շուտով կարող է հեռանալ անգլիական ակումբից։
Արդեն հայտնի է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի մասնակցի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը։ Լավագույն դեպքում թիմը կզբաղեցնի Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը: Այս պահին թիմը միայն ութերորդ տեղում է։
Այս իրավիճակը հիասթափեցնող է շատ առանցքային ֆուտբոլիստների համար: Նրանցից մեկը՝ Բրունո Ֆերնանդեշը, լրջորեն մտածում է ակումբից հեռանալու մասին։
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը դարձել է Մյունխենի «Բավարիայի» տրանսֆերային նպատակը։ Գերմանական գրանդը մտադիր է ուժեղացնել կազմն առաջիկա ամառ։