«Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսվել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու տպավորություններով. թիմը 41 տարի անց առաջին անգամ հանդես կգա ՉԼ-ում։
«Այսօր յուրահատուկ օր է։ Այս մասին մենք երազել ենք մրցաշրջանի սկզբից։
Չեմպիոնների լիգայում հանդիպում ես այլ երկրների թիմերի։ Եվ դա հրաշալի է: Մենք միշտ պատասխանատու ենք թիմի պատմության համար, և մեր պարտականությունն է փորձել բարելավել մեր մակարդակը, լինել համառ և հետևել երազանքին։
Իհարկե, ես շատ, շատ երջանակ և հպարտ եմ ձեզանով՝ երկրպագուներով, ֆուտբոլիստներով և մնացած բոլորով»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
























































