ՈւԵՖԱ-ն խնդրել է «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերին վաճառել կատալոնական «Ժիրոնայի» իրենց բաժնետոմսերի մի մասը, եթե ցանկանում են, որ երկու ակումբներն էլ մասնակցեն եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարին՝ Չեմպիոնների լիգային: Այս մասին հայտնում է The Times-ը։
«Ժիրոնան» կարող է Չեմպիոնների լիգայից տեղափոխվել Եվրոպա լիգա, եթե City Football Group-ը չկրճատի իր մասնակցությունը։
City Football Group-ին է պատկանում «Մանչեսթեր Սիթի»-ի 100%-ը և Ժիրոնայի 47%-ը: Երկու ակումբներն էլ նվաճել են Չեմպիոնների լիգայի ուղեգիր իրենց համապատասխան երկրներում, սակայն հաջորդ մրցաշրջանին մասնակցելու համար CFG-ն պետք է նվազեցնի իր մասնաբաժինը դրանցից մեկում (ակնհայտ ընտրությունն է «Ժիրոնան») մինչև 30%:
Նշվում է, որ եվրոպական ֆուտբոլի բարձրագույն մարմինը և՛ «Ժիրոնային», և՛ «Մանչեսթեր Սիթիին» ուղարկել է փաստաթուղթ՝ ակտիվների վաճառքի լուծման տարբեր տարբերակներով, որպեսզի այդպիսով համապատասխանեն կազմակերպության կանոններին։
























































