Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղից առաջ աջակցել է «Տոտենհեմին»։ Հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 14-ին, Լոնդոնում։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:
«Առաջին անգամ՝ այս երեկո՝ «Առաջ, Սփըրս»: Եթե «Տոտենհեմը» չպարտվի այս խաղում, ես այլևս երբեք չեմ ծիծաղի նրանց վրա… Խոստանում եմ»,- գրել է Օզիլը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ մայիսի 12-ին, «Արսենալն» Անգլիայի առաջնությունում անցկացրած 37 խաղում վաստակել է 86 միավոր։ Լոնդոնյան ակումբը վերադարձել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը և շարունակում է պայքարը «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ ԱՊԼ չեմպիոնության համար։