Կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Աստոն Վիլան» ու «Լիվերպուլը»։ Թիմերը ոչ-ոքի խաղացին 3-3 հաշվով։
«Լիվերպուլը» երկրորդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ինքնագոլի շնորհիվ։ 12-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը հավասարեցրեց հաշիվը։ 23-րդ րոպեին Կոդի Գակպոն կրկին առաջ մղեց «կարմիրներին» հաշվի մեջ: «Լիվերպուլի» երրորդ գոլը գրանցվեց 48-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ պաշտպան Ջարել Քուանսահը:
Հյուրերի կազմում կոլումբիացի հարձակվող Ջոն Դուրանը դարձավ դուբլի հեղինակ և փրկեց իր թիմին պարտությունից։
Այս խաղից հետո «Լիվերպուլը» վաստակեց 79 միավոր և մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: «Աստոն Վիլան» ունի 68 միավոր և չորրորդ տեղում է։
























































